Հասարակություն

Տիգրան Տեր-Մարգարյանի գործը դատարանում է

Տիգրան Տեր-Մարգարյանի գործը դատարանում է

Նոր Նորքի նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի եւ ակտիվիստ Արթուր Չախոյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննություն ավարտվել է նախորդ ամիս, տեղեկացանք, որ դատախազությունը քրեական գործը հաստատել է եւ ուղարկել դատարան՝ քննության։ Աղմկոտ այս քրգործը մակագրվել է դատավոր Սաթենիկ Անդրեասյանին։ Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ակտիվիստ Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը բողոքի ակցիա էին իրականացրել թաղապետարանի մոտ` յոգուրտ լցնելով թաղապետի նկարի վրա, ով դրանից առաջ մասնավոր հեռախոսազրույցում հայհոյել էր նրանց: Հաջորդ օրը` ապրիլի 30-ին Չախոյանը գնացել էր Նոր Նորք վարչական շրջան` հանրային քննարկման մասնակցելու, որի ժամանակ թաղապետի կողմնակիցները` Տեր Մարգարյանի ակտիվ մասնակցությամբ, ծեծել էին նրան` տեսախցիկների առաջ: Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, հետո նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է, նրան պաշտպանել էին իր կուսակիցները: Բայց հանրային ճնշման ներքո երկու քրեական գործ էր հարուցվել` մեկը ակտիվիստների, մյուսը` ծեծողների դեմ: Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել էին, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ: Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ: 

Արթուր Չախոյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հաստատեց, որ գործը դատարանում է․ առաջին նիստը չի կայացել, քանի որ մեղադրյալներից մեկը ծանուցված չի  եղել, չի ներկայացել դատարան, հաջորդ նիստը նշանակվել է օգոստոսին 27-ին։ Նշենք, որ բոլոր վեց մեղադրյալների, այդ թվում՝ Տիգրան Տեր-Մարգարյանի, Արթուր Չախոյանի և Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image