Հասարակություն

«Հերքում» բառի իմաստը երեւի լավ չեք հասկանում

«Հերքում» բառի իմաստը երեւի լավ չեք հասկանում

«Հերքում» խորագրի տակ Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը գրում է․ «Hraparak.am.-ի այսօրվա՝ «ԻՆՉՈՒ ԷՐ ԶԻՆՎՈՐՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ. 9 ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է» վերտառությամբ նյութը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է»:

Սա այն մարդկանց համար է, որ միայն վերնագիր են կարդում, որ տպավորություն թողնեն, թե «Հրապարակը» սխալ բան է գրել, իրենք էլ աչալուրջ հետեւում են ու հերքում ապատեղեկատվությունը։ Բայց հաջորդ նախադասությունից տեղեկանում ենք, որ զինվորն իսկապես ինքնասպան է եղել, իսկապես քրեական վարույթ է հարուցվել, բայց ձերբակալվել է 1 անձ։ Այսինքն, հերքում են միայն ձերբակալվածների քանակը։

Ի դեպ, դեպքից անմիջապես հետո զինվորի բոլոր ծառայակիցներին իջեցրել են դիրքից եւ զորամասում ասել, որ բոլորը ձերբակալված են։ Հնարավոր է՝ հետո ազատ են արձակել մյուսներին, ձերբակալվել է միայն հայհոյող զինծառայողը, որին մեղադրում են ինքնասպանության հասցնելու համար։ 

Կիմա Ավդալյան, ձեր գործը կեղծ աղմուկ բարձրացնելը չի եւ հերքման տպավորություն թողնելը, այլ բարեխղճորեն աշխատելը՝ լրագրողների հարցերին ժամանակին ու սպառիչ պատասխաններ տալով, ինչը չեք անում ձեր նշանակման օրվանից ի վեր։ Հաջորդիվ կհրապարակենք կոնկրետ ձեր աշխատանքի բոլոր թերացումները՝ մեր հարցումների պատասխաններն ուշացնելը, չպատասխանելը եւ այլն։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image