Քաղաքականություն

ՀՀՇ-ն էլ չգիտի իր անելիքը

ՀՀՇ-ն էլ չգիտի իր անելիքը

Իշխանափոխությունից հետո անորոշ է նաեւ «Հայոց համազգային շարժում» կուսակցության ապագան, որը ժամանակին մաս էր կազմում «Հայ ազգային կոնգրես» դաշինքին, իսկ հետո տարաձայնությունների պատճառով տարանջատվեց նրանից։ 

Անցյալ տարի ՀՀՇ-ն «Երեւանիցիներ» դաշինքով  մասնակցեց սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններին, սակայն, ստանալով քիչ տոկոսներ, չհաղթահարեց անցողիկ շեմը։ 

Մեր տեղեկություններով՝ ՀՀՇ-ն դեռ չի հստակեցրել, թե ինչ գործունեություն է իրականացնելու քաղաքական դաշտում։ ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը գտնվում էր արտերկրում, օրերս է վերադարձել Հայաստան։ Եթե ժամանակին ՀՀՇ-ի նավը լքած Հովհաննես Իգիթյանը ԱԺ պատգամավոր ընտրվեց «Իմ քայլը» դաշինքով, ապա «Ծառուկյան» դաշինքով  2017թ․ ԱԺ պատգամավոր ընտրված Արարատ Զուրաբյանը 2018թ․ դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին նախընտրեց չմասնակցել որեւէ կուսակցության համամասնական ցուցակով։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image