Լրագրող-հրապարակախոս Արթուր Ազարյանն առաջարկում է «Հրապարակ» օրաթերթում բացել «Սխալվելու իրավունքով» բաժին, որտեղ մարդիկ կարող են ընդունված կարծրատիպերից, կաղապարներից տարբերվող տեսակետներ, դիրքորոշումներ ներկայացնել։
«Մեզ մոտ որեւիցե մեկը չի ուզում սխալվել։ Չեմ ասում, թե սխալը պետք է նորմ դարձնել, բայց այն պետք է դիտել բնականոն բան։ Մարդը սխալվելով է հանգում ճշմարտությանը։ Սխալների շտկումով է երկիրը երկիր դառնում։ Եթե հասարակությունը, սկսած ներվարտիքային խնդիրներից մինչեւ բարձր ոլորտներ, չի կարողանալու դիրքորոշում հայտնել ավանդական, ոչ ավանդական մոտեցումների մասին, սելեկցիան բնական ճանապարհով չի լինելու, ինքը երբեք տեղ չի կարող հասնել։ Պետք է ունենալ դիրքորոշում, չվախենալ «Ձայն բազմաց, ձայն Աստծո» կեղծ կարգախոսից։ Այդ տեսակետը կարող է չհամընկնել մեծամասնության կարծիքին, կարող է չտեղավորվել քառակուսու մեջ, բայց պետք է այն արտահայտվի մամուլում»,- ասաց Արթուր Ազարյանը։