Քաղաքականություն

Եթե այդպես է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին

Եթե այդպես է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընթացող գործընթացներին՝ նշելով, որ անդամ երկրներում տնտեսական կապերի դիվերսիֆիկացման միտումներ են նկատվում։

Նրա խոսքով՝ նման գործընթացներ տեղի են ունենում ոչ միայն Հայաստանում, այլև ԵԱՏՄ մի շարք այլ երկրներում, նույնիսկ եթե դրանց մասին հրապարակային հայտարարություններ չեն արվում։ Վարչապետը նշել է, որ այդ հանգամանքը քննարկման լուրջ առիթ է ստեղծում, և ինքը մտադիր է առաջիկայում այդ հարցը բարձրացնել գործընկերների հետ։

Փաշինյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների կողմից իր բացակայության ընթացքում ընդունված հայտարարությանը՝ ընդգծելով, որ ցանկանում է պարզաբանումներ ստանալ դրա բովանդակության և գործնական հետևանքների վերաբերյալ։

Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է հասկանալ, թե արդյոք միության անդամ երկրները կարող են ինքնուրույն որոշումներ ընդունել այլ երկրների վերաբերյալ։ Վարչապետի խոսքով՝ եթե նման մոտեցումն ընդունելի է համարվում, ապա դա կարող է կասկածի տակ դնել ԵԱՏՄ-ի գործունեության հիմքերը և փաստացի խոսել կառույցի ինքնալուծարման մասին։

«Հարցեր ունեմ մեր գործընկերներին այն հայտարարության հետ կապված, որը նրանք իմ բացակայությամբ ընդունել են։ Եվ մենք պետք է հասկանանք՝ դա ինչ է նշանակում գործնականում։ Եթե ցանկացած երկիր ցանկացած երկրի մասին կարող է որոշումներ կայացնել, եթե այս հարցի պատասխանը այո է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image