ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը՝քեռու որդին՝ Միկշինի սեփականատեր Տիգրան Հարությունյանի եւ նրա ազգականների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել։
Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցին ի պատասխան միայն հայտնեցին․ «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։ Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու մեջ: Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են»։
Հարցին, թե մեղադրյալներից մեկը Տիգրան Հարությունյանն է, պատասխանեցին՝ նախաքննության շահերից ելնելով ոչինչ չեն կարող ասել։