Պետք չէ զարմանալ այն անզուսպ հրճվանքից, որն ապրում է իշխանությունը Վաղարշապատի ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Եվ պետք չէ ջանք գործադրել` նրանց բացատրելու, որ իրականում դա պարտությանը շատ նման հաղթանակ է, եւ առնվազն անիմաստ է նրանց այդ բուռն ոգեւորությունը: Մարդիկ, որոնք պատերազմում պարտությունը հաղթանակ են համարում, որոնք ասում են` «Արցախը կորցրինք, բայց Հայաստանը գտանք», Տիգրանաշենի եւ մյուս տարածքների հանձնումը փորձում են որպես «Արծվաշենի վերադարձ» ներկայացնել, իսկ ալիեւյան ստորացուցիչ համաձայնագիրը` կայուն խաղաղության երաշխիք, բացառված է, որ հասկանան ձեր ասածները: Մի իշխանություն, որը 7-ամյա բոլոր կորուստները փորձում է որպես ձեռքբերումներ ներկայացնել, որն Ալիեւի հոխորտանքը` «Արեւմտյան Ադրբեջանի» թեմայով, Սեւանը Գյոյչա կոչելը, 300 հազար ադրբեջանցու Հայաստան ուղարկելն առաջարկում է անտեսել, որովհետեւ դա «ներքին լսարանին ուղղված հայտարարություններ են», չի կարող ադեկվատ արձագանքել ոչ մի ուրիշ իրողության: Մի իշխանություն, որը փչացած ցորենի ներկրումը որպես դարակազմիկ իրադարձություն է ներկայացնում, եւ երբ պարզվում է, որ իրականում անասնակեր է ներկրել, անմիջապես «կռուտիտի» ձեւը գտնում է, թե անասունը, հավն ու խոզն էլ կենդանի են` ուտել են ուզում, չի կարող մյուս հարցերում ավելի ազնիվ ու խելացի լինել: Թե ինչ է տալիս այս իշխանություններին մի լոկալ համայնքում իշխանություն վերցնելը, պարզ չէ: Մանավանդ՝ երբ ողջ երկրում արդեն 8 տարի իշխանությունն իրենցն է, եւ, ինչպես ասում են, վաղուց ակնհայտ է, որ այդ ծանրաձողը գցել են իրենց «ոտքին», ու բոլորը համոզվել են, որ նրանք ունակ չեն պետություն կառավարելու: Բայց մի բանում հաջողել են` համառ են ու շատ են ուզում էլի մնալ:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯