Հասարակություն

Դատավորը մեկ ոտք առաջ ընկավ ԲԴԽ-ից

Դատավորը մեկ ոտք առաջ ընկավ ԲԴԽ-ից

Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է, դատավորի լիազորությունները դադարեցվել են։

Նշենք, որ Արմինե Սաֆարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր քննվում Բարձրագույն դատական խորհրդում եւ այսoր նախատեսված էր վարույթի քննությունը շարունակել։ Նույնիսկ ամենամեղմ կարգապահական պատասխանատվության ենթարկվելու դեպքում դատավորը, միեւնույն է, կզրկվեր իր լիազորություններից։

Բանն այն է, որ նա արդեն իսկ մեկ «խիստ նկատողություն» չմարված կարգաապահական տույժ ունի, որից հետո պատասխանատվության ցանկացած այլ միջոց, Դատական օրենսգրքի համաձայն, հանգեցնում է դատավորի լիազորությունների դադարեցման։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը այս տարվա փետրվարի 24-ին է Արմինե Սաֆարյանին «խիստ նկատողություն» կարգապահական տույժի ենթարկվել՝ դատավարական ժամկետներ խախտելու համար։ Ստացվում է, որ դատավորը մեկ ոտք առաջ է ընկել ԲԴԽ-ից։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image