Այլ

Իսրայելի հիմնական ձեռքբերումը

Իսրայելի հիմնական ձեռքբերումը

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է․

«Լիբանանի, ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների կողմից ստորագրվել է շրջանակային համաձայնագիր, ըստ որի Իսրայելը կմնա Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում (դեղին գիծ/գոտի) այնքան ժամանակ, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել, և քանի դեռ Լիբանանի տարածքից որևէ սպառնալիք չի բխի։

Բացի այդ, Իսրայելին տրվում է վերոնշյալ անվտանգության գոտում լիակատար գործողությունների ազատություն՝ առանց առարկության կամ վիճարկման։

Մերձավորարևելյան ԶԼՄ-ներն ու որոշ փորձագետներ, ինչպես նաև «Հեզբալլահին» մոտ կանգնած աղբյուրներն արդեն, իսկ համոզմունք են հայտնում, որ «Հեզբոլլահը» չի զինաթափվի, իսկ ստորագրված համաձայնագրի պայմանների մեծ մասը չեն կատարվի: Կարծում եմ Իսրայելում ևս առանձնապես հույսեր չունեն:

Հետևաբար, մտադրությունների մասին այս համաձայնագրով Իսրայելի գլխավոր ձեռքբերումն այն է, որ Լիբանանի հարավային տարածքի որոշ մասը պաշտոնապես «մնալու» է իրեն: Այսինքն, այն այսուհետ միջազգային մակարդակով «ճանաչվում է» որպես հրեական պետության վերահսկողության տակ գտնվող տարածք, քանի դեռ համաձայնագրի պայմանները չեն կատարվել։ Այդ թվում՝ հայտնի Բոֆորի ամրոցը, Էլ-Խիյամ քաղաքը և Հերմոն լեռան լիբանանյան հատվածն իր ջրային ռեսուրսներով: Իսրայելը փաստացի կրկին վերահսկողություն է սահմանել «անվտանգային դեղին գոտի» անվանվող այն տարածքների նկատմամբ, որոնք նախկինում (2000-ականերին) զիջվել էին: Ի դեպ, հարկ է նշել, որ մոտավորապես նույն վիճակն է նաև Գազայի հատվածում։

Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը, կարելի է ասել, որ Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում»:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image