Սնուփ Դոգի համերգի համար ռուսական տուրիստական օպերատորները տուրփաթեթներ են առաջարկում։ Որոշակի հետաքրքրվածություն կա նաեւ Վրաստանում։ Պատասխանատուները բավականին լավատեսական եւ հուսադրող հայտարարություն են անում, որ կառավարության հատկացրած 6 միլիոն դոլարը հնարավոր կլինի հետ բերել։ Նշվում է նույնիսկ, որ միայն հարկերի տեսքով 2 միլիոն դոլարը կվերադարձվի։
Հոկտեմբերի 1-ին Հայաստանում տեղի է ունենալու Մյուռոնօրհնեք։ Այն քրիստոնեական աշխարհում բավական նկատելի իրադարձություն է, որը կատարվում է 7 տարին մեկ անգամ։ Միաժամանակ՝ Մյուռոնօրհնեքը զուռ հայկական միջավայրի համար, կամ այսպես ասենք՝ Հայկական աշխարհի համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող կրոնական իրադարձություն է։
Աշխարհում տուրիզմի ոլորտում բավական լուրջ զարգացում է նկատվում կրոնական տուրիզմի ոլորտում։ Այն որ Հայաստանը չափազանց լուրջ ներդրուժ ունի կրոնական տուրիզմի ոլորտում, կարծես թե վիճարկման ենթակա հարց չէ։ Եւ ուրեմն՝ ինչ է արվում, որպեսզի Մյուռոնօրհնեքն էլ նշանարվորվի այնպես, ինչպես որ նշանավորվում է Սնուփ Դոգի համերգը։ Գուցե շատերը համեմատությունը ոչ տեղին համարեն, կամ ասեն, որ չի կարելի կրոնական իրադարձությունը վերածել շուկայական արժեքի, դարձնել բիզնես ․․․ դա էլ կարծիք է, որը պետք է լսել, մոտենալ այդ կարծիքին հարգանքով, բայց եւ առաջ մղել սեփական կարծիքը։ Հետեւաբար, նորից ենք կրկնում ինչ է արվում Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացման ուղղությամբ եւ առաջիկա հոկտեմբերի մեկին տեղի ունենալիք Մյուռոնօրհնեքի արարողության առնչությամբ