Հասարակություն

Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Նարեկ Սամսոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Երեկ ուշ երեկոյան նորից տեսակցեցի 13 օր հացադուլի մեջ գտնվող, 69 օր ապօրինի կալանքի տակ գտնվող Նարեկ Սամսոնյանին: Տեսակցության ընթացքում պարբերաբար գլխապտույտներ էր ունենում, հետո ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, տևական ժամանակ գլխապտույտը չէր դադարում: Կանչեցինք բուժքրոջը, չափեց ճնշումը, ասաց՝ վիճակը հացադուլի հետևանքն է: Չգիտենք՝ ինչպե՞ս է Նարեկը գիշերն զգացել պատժախուց-մենախցում և ի՞նչ վիճակում կլինի այսօր՝ հացադուլի 14-րդ օրը: 

Նարեկը հացադուլից զատ նաև առողջական խնդիրներ ունի, նրան շտապ վիրահատական միջամտություն է ցուցված և արդեն մեկ շաբաթ է սպասում ենք Նարեկին հիվանդանոց տեղափոխելու հարցի լուծմանը:

Փաստաբան Աստղիկ Մաթևոսյանի էջից

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image