Մոսկվայի հայերը մինչ օրս քննարկում են Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրեն Արսենյանի հոկտեմբերի 18-ին կազմակերպված ընդունելությունը։ Ինչպես հայտնի է, այն նվիրված է եղել Հայաստանի Անկախության տոնին։ Զարմանալի է, որ դեսպանատան մոտ 100 հոգանոց անձնակազմը չի նկատել, կամ գուցե, մոռացել է, որ հոկտեմբերի 18–ը Ադրբեջանի Հանրապետության Անկախության վերականգնման տոնն է, և այս դեպքում անթույլատրելի էր այդ օրը նման միջոցառում անելը։ Մոսկվայի հայերից ոմանք վրդովված են նաև նրանից, որ Մոսկվայի Լոտտե Պլազա հյուրանոցում տեղի ունեցած ընդունելությանը նորանշանակ դեսպանը հյուրերին դիմավորել է մի վահանակի մոտ, որի վրա պատկերված է եղել ոչ թե Հայաստանի հավերժական սիմվոլ Արարատը, այլ` Փաշինյանական Արագածը։
«Ասել է թե, Հայաստանի իշխանությունները նույնիսկ Մոսկվայի Լոտտե Պլազա հյուրանոցից են դիվանագիտական հաղորդագրություն ուղարկում Թուրքիային այն մասին, թե՝ «դարդ չանեք էֆենդիներ ջան, մենք խոնարհ ու ամեն մակարդակի վրա արմատախիլ ենք անում հայոց պատմական հիշողության այն դրվագները, որոնք ձեզ դուր չեն գալիս», – իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Նաիրա Բաղդասարյանը։
Բայց հյուրերի թվում կան անձինք, որոնք արդարացնում են նոր դեսպանին, ասելով, որ ի վերջո, Գուրգեն Արսենյանը չի որոշում Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ նա պարտավոր է չհակասել Փաշինյանի որոշած քաղաքական գծին, այլ կատարել նրա հրահանգները։
Ինչ վերաբերում է դեսպանատանը կատարված փոփոխություններին, ապա. «Իրավիճակը նույնն է, եկել է` նույն մարդկանց հետ աշխատում է, դեռ ուսումնասիրում է իրավիճակը։ Քանի որ ներկա եմ եղել ընդունելությանը, կարող եմ ասել, որ լավ դեմքերի եմ տեսել, նախկինում դեսպանատանը աշխատած անձանց, ինչը շատերը դրական գնահատեցին, որպես համայնքը համախմբելու, բոլորին միմյանց հետ հաշտեցնելու նշան», – ասում է ընդունելության մասնակիցներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակվի։
Տեսանյութն՝ այստեղ: