Ինչքան թուլանում են Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, այնքան շատ է ՀՀ գործող իշխանությունը խոսում Հայաստանի ինքնիշխանության, որոշումներ կայացնելու ազատության մասին: Ինչքան շատ է Ալիեւը տարբեր հարթակներում կրկնում «Զանգեզուրի միջանցք» եւ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթները, ինչքան ավելի ցինիկ են դառնում նրա հայտարարությունները` ադրբեջանցիների վերադարձի, ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին, ինչքան ավելի եղկելի հայտարարություններ է անում մեր գերիների մասին՝ նրանց համեմատելով ֆաշիստների, պատերազմի հանցագործների հետ, եւ շեշտում, որ նրանց ազատ չի արձակելու, սրանք ավելի հաճախ են խոսում խաղաղության հաստատման մասին: Ոչ մի զիջում ու հավաստիացում, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, եւ «Արցախ» բառն անգամ իսպառ ջնջել է իր լեքսիկոնից ու հիշողությունից, Ադրբեջանին հետ չեն պահում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ապօրինի ու անամոթ, այդ թվում` տարածքային պահանջներ ներկայացնելուց: Մի կողմից՝ նա իր «քաղհասարակության» ներկայացուցիչներին ուղարկում է Հայաստան` մեր «քաղհասարակության» հետ հանդիպման, մյուս կողմից՝ Մյունխենում հայտարարում է, որ միջանցքն անցնելու է «Ադրբեջան-Հայաստան-Ադրբեջան (Նախիջեւան)-Թուրքիա եւ հետո Եվրոպա» երթուղով։ Այսինքն՝ Փաշինյանի այն հեքիաթները, թե երկաթուղին Նախիջեւանից մտնելու է Երասխ, Գյումրի եւ դեպի Եվրոպա գնացող մեծ երթուղու մասն է կազմելու, սուտ են, Ադրբեջանն ու Թուրքիան ոչ մի մտադրություն չունեն Հայաստանի ապաշրջափակմանը մասնակցելու եւ մեզ տնտեսական օգուտներ ապահովելու: Ալիեւին այնքան են սրանք երես տվել, որ նա օր-օրի մեծացող ախորժակի հետ նաեւ ծաղրում է հայերին, ասում է` ձեր խաղաղության խաչմերուկը կկառուցեք, երբ Բայդենը վերադառնա իշխանության։
Քաղաքականություն
Ալիեւին պատասխանեք
Ամենաընթերցված
«Տղու բազար». մանրամասներ` սկանդալային ծեծից
Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որ մի խումբ աղջիկներ ծեծում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից պարզաբա...
Նժդեհի արձանն արգելել են, համայնքապետն այլ արձաննե...
2024 թվականին Մեղրիի ՔՊ-ական համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը որոշում է բարեկարգել քաղաքի կենտրոնակա...
Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 1...
Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, ո...
50 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 տոկոսանոց հավելյալ ներմուծումային մաքսատուրքեր է սահմանել կանադական արտ...
×
❮
❯