Միջազգային

Թուրքիայի փոխնախագահը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին

Թուրքիայի փոխնախագահը կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Թուրքիայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պատասխանել է թուրքական «Haberler.com» լրատվամիջոցի հարցերին։

Նա հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկվելու Թուրքիայի ու ԱՄՆ նախագահների հանդիպման ընթացքում, գրում է Ermenihaber-ը։

«Քննարկվելու են բազմաթիվ տարածաշրջանային, գլոբալ և երկկողմ հարցեր։ Հարավային Կովկասը շատ կարևոր է։ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրները զգալիորեն նվազել են։ Մենք այժմ շատ մոտ ենք խաղաղությանը (մոտ կետում ենք)։ Մյուս կողմից, կա «Զանգեզուրի միջանցքը»։ Դրա բացումը ամրապնդում է Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև կապը և Միջին միջանցքը՝ Չինաստանից մինչև Եվրոպա։ Մենք բոլորս դա ենք ցանկանում, և Թուրքիան մեծ ջանք է գործադրում»,- նշել է Յըլմազը։

Նրա խոսքով, Թուրքիան ջանում է, որպեսզի և՛ խաղաղություն լինի, և՛ Թուրքիայի ու Հայաստանի միջև լիակատար կարգավորում լինի։ Այս հարցում ԱՄՆ-ն ու Թուրքիան նմանատիպ տեսակետ ունեն։

«Կարծում եմ՝ նորմալ է, որ սա մեր քննարկումների մաս կազմի»,-նշել է Թուրքիայի փոխնախագահը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image