Քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը դատի է տվել սեփական եղբորը՝ Մանուկ Գասպարյանին, փորձելով դատական կարգով նրա ձեռքից վերցնել 2004 թվականի արտադրության մոխրագույն «Լեքսուսը»: Հարցը քննում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը․ դատավոր՝ Լիանա Ներսիսյան: Անուշ Գասպարյանը մոտ ազգակցական կապ ունի Արտաքին հետախուզության ծառայության պետ, նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հետ: Վերջինիս հայրը, որը Սեւանի շուկայի տնօրենն էր եւ հայտնի նիկոլական, Անուշ Գասպարյանի հարազատ քեռին է: Նա երկար տարիներ աշխատել է Քննչական կոմիտեում` դեռեւս Աղվան Հովսեփյանի ղեկավարման տարիներից: Նրա մոխրագույն մետալիկ «Լեքսուսի» պատմությունը Կոմիտեի հին աշխատողներից շատերն են հիշում: Պատմում են, որ այդ «Լեքսուսն» Անուշը նվեր է ստացել հարազատ մարդուց, եւ այն թանկ է տիկնոջ համար:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացա...
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հ...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
«Հրապարակ»․ Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասո...
Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել` քվեարկության ամբողջ ը...
×
❮
❯