Ցանկացած սպիրտային խմիչք արդեն իսկ հակացուցված է շոգ եղանակին, քանի որ դժվարությամբ է ընկալվում եւ մարսվում օրգանիզմի կողմից։ Այս մասին հայտնում է ռուս մասնագետ Օլեգ Նանկինը։
Իսկ ալկոհոլային խմիչքների շարքում նա առանձնացրել է քաղցր սպիրտային ըմպելիքները, որոնք հատկապես չի կարելի խմել շոգ եղանակին, քանի որ ուժեղացնում են մարդու ծարավը եւ կարող են մարդու մոտ առաջացնել ջրազրկում։ Դրանք հեշտությամբ եմ խմվում եւ մարդը հեշտությամբ կարող է գերազանցել թույլատրելի նորման։ Թունդ ալկոհոլի, ինչպիսիք են՝ օղին, ռոմը, վիսկին կամ թեքիլան, նույնպես ռիսկային է շոգ եղանակին խմելը։ Դրանք կեղծ հովացման զգացողություն են առաջացնում, թեեւ իրականում ուժեղացնում են օրգանիզմի գերտաքացման վտանգը։Նանկինը զգուշացնում է, որ չի կարելի նման խմիչքները խմել բաց երկնքի տակ՝ լողափներին։ Նման դեպքերում ջերմահարման ռիսկը բազմակի անգամներ ավելանում է։
Ընդ որում՝ ջերմահարումն ու ալկոհոլային հարբածությունը շատ նամն են իրար եւ չի կարելի գոնե քաղցած ժամանակ ալկոհոլ օգտագործել օրվա շոգ ժամերին։