Հայաստանն այն երկիրն է, որտեղ գոյություն ունի երկու զուգահեռ իրականություն, մեկում իշխանությունն է, մյուսում՝ անիշխան ժողովուրդը: Հայաստանում իշխանությունը չի պատկանում ժողովրդին, քանի որ իշխանությունը ժողովրդից խլել է իշխանություն ձեւավորելու պատասխանատու բեռը՝ նրան թողնելով «ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը» փաստի հետ համակերպվելու անտանելի բեռը: Այդ զուգահեռ իրականություններից մեկում իշխանությունն ամեն անգամ վերարտադրվում է, մյուսում ԱՎԾ-ն պարբերաբար վերարտադրողական ցածր ցուցանիշներ է արձանագրում: Հայաստանը մի երկիր է, որտեղ մի կողմում ցոփ կյանքով ապրող բոշաների խումբն է, որն զբաղված է ավելցուկ տվող իր «յուղը» հայտնի ուղղությամբ պարտակելու գործով, մյուսում «յուղի» հավերժական դեֆիցիտ է: Որտեղ սոցիալական վիճակի պատասխանատուները ձեւավորել են այնպիսի իրավիճակ, որ շատերի համար միս ուտելն այլեւս տոն համարվի, կամ էլ՝ միս ուտել կարելի լինի միայն տոն օրերին: Որտեղ կարտոֆիլի «կարիերան» աճել է այնքան, որ «ժարիտի» ենթակա ֆլորայի ներկայացուցչից զատ նաեւ աղքատության համահայաստանյան չափման միավորն է դարձել:
Հայաստանը մի երկիր է, որտեղ «խիարը միշտ թարս է բուսնում» ու այսուհետ էլ նույն ուղղությամբ է բուսնելու բոլոր նրանց համար, ովքեր, դուզ ճանապարհից շեղվելով, սկսելու են խոսել իշխանափոխությունից, դեմոկրատիայի վերականգնումից՝ փորձելով լուծել պետության հարցերը: Պետությունն է շարունակելու լուծել խիարի թարս աճին նպաստող արկածախնդիրների հարցերը: Վկան՝ Սերժ Սարգսյանի վերջին ելույթը:
Հայաստանը մի երկիր է, որտեղ ազգը միայն ազգ չէ, այլ՝ ազգ-բանակ, բայց երբ գալիս է ազգին բանակ տանելու պահը, ազգը պահանջում է իրեն չնույնականացնել բանակի հետ: Երկիր, որտեղ ազգի օրակարգ այդպես էլ չի մտնում «Ազգ-դեմոկրատական պետություն» կոնցեպտը, քանի որ դեմոկրատիան քաղաքակրթական մնացուկի ընկալում ունի, որը հորինել են ժամանակին ծառերի վրա ապրած եվրոպացի բարբարոսները: Բարբարոսին իր մեջ չհաղթահարելու հետեւանքով է, հավանաբար, որ Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում բարեփոխումներ անելու համար անընդհատ ուրիշ երկրների փորձն են կիրառում, սակայն այլ երկրների որեւէ ոլորտի համար մեր երկիրը լավագույն փորձի էտալոն չի դառնում:
Հայաստանը մի երկիր է, որտեղ չկա ժամանակակից Մեծարենց, Տերյան, բայց բազում ուրիշ պոետներ կան, սակայն անհայտ է Արարատը մեր նոր քերթության: Երկիր, որտեղ կա Մանվել, կա Սեյրան եւ բազում ուրիշ գեներալներ, սակայն հայտնի չէ մանդատավոր գեներալիտետի միսիան: Գեներալիտետի այդ խավի համար «միսիա» բառի արմատը «միս» գոյականն է՝ բառի բուն իմաստով: Եվ որքան շատ է դրա մեջ մսի զանգվածը, այնքան ավելի թերակշիռ է այն, ինչը մարդուն է՛լ ավելի բարձր կարգավիճակ է վերապահում, քան սոսկ մսի ու արյան զանգված լինելն է: Մի երկիր, որտեղ կուսակցական դաշտը բաժանված է երկու մասի՝ հանրապետականների եւ հեթանոս լինելու աստիճան հանրապետականների: Որտեղ վերին աստիճանի է ձգտում կուլտուրական թալանը, եւ որքան որ փորձ է արվում կուլտուրական եղանակով պայքարել երեւույթի դեմ, այդքան ընդլայնվում է թալանչիների հարստության աշխարհագրությունը: Մի երկիր, որտեղ դժկամությամբ են համաձայնում աղջիկներին պատվաստել պապիլոմայի վիրուսի դեմ, սակայն պետական մեքենան, աղջիկ, թե տղա, սիրահոժար պատվաստվել է կոռուպցիայի դեմ, այդ պատճառով էլ հակակոռուպցիոն բոլոր միջոցառումների, ռազմավարությունների նկատմամբ բարձր, վերին աստիճանի պինդ իմունիտետ ունի:
Հայաստանը մի երկիր է, որտեղ պաշտամունքի երեք օբյեկտ կա՝ Աստված, մամոնան ու Սերժ Սարգսյանը: Բայց Սերժ Սարգսյանի պաշտամունքի օբյեկտները հայտնի չեն ճիշտ այնպես, ինչպես որ անհայտ է նրա ապագա պաշտոնը: Երկիր, որտեղ ազգի հալալ կեսը, առանց սեթեւեթելու, իրեն նախագահի պոտենցիալ թեկնածու է համարում, բայց միայն երկու հոգու է ազգը վարչապետի պոտենցիալ թեկնածու դիտում: Որտեղ արդեն «գիր, ղուշ, օլոմբա» խաղացողները «գիրն» ու «ղուշը» հանել ու խաղում են «Սերժ, Կարեն, օլոմբա»: Մի երկիր, որտեղ գողերը, եթե հետն էլ գյուղապետ են, մեղքերին թողություն են տալիս ոչ թե տեր հորը խոստովանելով, այլ՝ տեր հոր միջնորդությամբ: Որտեղ գողը գողից շարունակում է գողանալ, բայց Աստված այլեւս ուժ չունի վերեւից տեսնել ու զարմանալ:
Հայաստանը մի երկիր է, որտեղ ժուժկալությունն իր մասին հիշեցնում է հատկապես նախատոնական շրջանում՝ «պնդուկ, պոպոք, մանդարին, շուտով կգա Նոր տարին» բանաձեւով, սակայն բուն տոնական օրերին ժուժկալությունը պարտվում է քաղքենությանը: Պարզվում է՝ ոչ միայն պնդուկ, պոպոք, մանդարին, այլ… խոզի բուդ, հնդուհավ, կոկորդիլոս ու բազում ուրիշ խորտիկներ հնարավոր ու անհաս:
Հայաստանն այն երկիրն է, որտեղ, անկախ այն բանից, թե գալիք տարին ինչ կենդանու անվան տակ է՝ շան, առնետի, թե վիշապի, Նոր տարվան նախապատրաստվելիս մարդիկ շան տանջանք են ուտում, իսկ տոներից հետո իրենց սոցիալ-հոգեբանական դրությունը համեմատում շան հալի հետ: Շունը սոսկ մարդու բարեկամը չէ, այլ, ինչպեսեւ կարտոֆիլը, հայ մարդու կացության չափանիշն է նաեւ:
Հայաստանն այն երկիրն է, որտեղ Նոր տարին գալու է անխուսափելիորեն եւ անկախ այն բանից, թե ԵԱՏՄ կամ ԵՄ երկրներն ինչի հետ են ասոցացնում մեր երկիրը: Երկիր, որտեղ առկա արտագաղթն ու աղքատությունը տեղ չեն թողնում Նոր տարին ուրախության հետ ասոցացնելու համար: Երկիր, որտեղ տոնն ի պաշտոնե փչացնողներ կան եւ Սերժ Սարգսյանի տոնը փչացնողներին չեզոքացնողներ: Որտեղ տոնը ճոխ, նաեւ՝ ապառիկով ու վարկով նշողներ կան, եւ կան նույնիսկ այդ եղանակով նշելու հնարավորություն չունեցողներ: Այս մարդկանց համար տարվա բոլոր օրերը տոնի արժեք ունեն, քանի որ նրանք իրենց կյանքի օրերը ոչ թե ապրում, այլ՝ հաղթահարում են: Իսկ հաղթահարված ամեն ինչ, որն ավարտվում է ֆիզիկական ու հոգեւոր գոյության պահպանմամբ, տոն չկոչես, բա ի՞նչ կոչես: Կյանքն ընդհանրապես կարճատեւ տոն է «մեծ արձակուրդից» առաջ, որը նշելու համար բավական է նույնիսկ մի բաժակ սերը, մի պնակ ջերմությունը, մի պատառ գթասրտությունը շրջապատող մարդկանց եւ իրականության նկատմամբ:
**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**