Ուրացումի, դավաճանությունների, մարդկային անհավատարմության ժամանակներում ենք ապրում: Անհայրենիք, անհիշողություն, անսկզբունք ժամանակներում: «Հրե՜ն, բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել...»,- 1978 թվին գրում էր Հրանտ Մաթեւոսյանը: Իսկ ինչե՜ր կգրեր մեծ գրողը 2026 թվականին: Ընդամենը մի քանի տարի առաջ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, մյուսների հետ աշխատած, հաց կիսած, ընկերություն արած մարդիկ հանգիստ հետեւում են Բաքվի անմարդկային դատավարությանն ու մեր հայրենակիցների խոշտանգումներին: Մենք, իհարկե, Վահագն Խաչատուրյանից ու Նիկոլ Փաշինյանից այլեւս ոչ մի ակնկալիք չունենք, եւ մեզ համար նորություն չէ նրանց պահվածքը, երբ Բաքվի բռնապետին տեսնելիս ոչ թե մեր գերիների հարցն են բարձրացնում եւ շուտափույթ ազատում պահանջում, այլ երախտագիտության նսեմ տեսարաններ բեմականացնում, նրա ձեռքը բռնած, նրա հայացքը որսալով` հալումաշ լինում: Բայց ինձ մեծ ցավ ու զարմանք պատճառեց Նուբար Աֆեյանի ներկայությունը Դավոսում, այն կադրերը, որտեղ նա ջերմ զրույցի է բռնված Նիկոլ Փաշինյանի հետ, երբ իր եղբայրը, իր երկարամյա գործընկերն ու բիզնես-պարտնյորը` Ռուբեն Վարդանյանը, Բաքվի բանտում են արդեն 3 տարի, իսկ ինքը տնտեսական ֆորումի է մասնակցում Շվեյցարիայում, «փոխգործակցության հնարավորություններ քննարկում» Նիկոլ Փաշինյանի հետ: Վստահ եմ` եթե նրանք տեղերով փոխվեին` Ռուբեն Վարդանյանը լիներ ազատության մեջ, իսկ Նուբար Աֆեյանը` Բաքվում, Վարդանյանը բոլոր հնարավոր ու անհնարին միջոցները կգործադրեր՝ նրան այնտեղից հանելու համար, այլ ոչ թե սիրառատ զրույցի մեջ կմտներ մի մարդու հետ, որից ինչ-որ բան է կախված, բայց որը ոչինչ չի ձեռնարկում:
Քաղաքականություն
Հորթի հրճվանք
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Հունիսի 4-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...
×
❮
❯