Միջազգային

Լեոպարդը կարողացել է մտնել գինիների խանութ եւ հարձակվել մարդկանց վրա

Լեոպարդը կարողացել է մտնել գինիների խանութ եւ հարձակվել մարդկանց վրա

Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում, Թոդարայսինգխ քաղաքում, լեոպարդը կարողացել է մտնել գինիների խանութ եւ հարձակվել այնտեղ եղած հաճախորդների վրա։ Նա վնասել է երեք մարդու։ Այս մասին հայտնում է NDTV-ն։

Տեղի Անտառային դեպարտամենտում կարծում են, որ գիշատիչը բնակավայր է մտել հարեւանությամբ եղած անտառներից, քանի որ դրանցում լեոպարդների զգալի թվով պոպուլյացիաներ են ապրում։ Տուժածներից մեկը անտառապահ է եղել։ Դեպքի վայրում աշխատել են արագ արձագանքման բուժաշխատողները եւ Անտառային դեպարտամենտի ներկայացուցիչները։ Հինգ ժամ տեւած գործողությունից հետո հնարավոր է եղել քնեցնել լեոպարդին տրանկվիլիզատորի միջոցով եւ տանել անասնաբուժական ստուգման։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image