Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահը չի ստորագրելու այդ փաստաթուղթը

Ադրբեջանի նախագահը չի ստորագրելու այդ փաստաթուղթը

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ իր գնահատմամբ Ադրբեջանը չի ստորագրի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահի համար նման որոշումը կարող է դիտվել որպես քաղաքական լուրջ կորուստ, քանի որ այն չի համապատասխանում նրա քաղաքական շահերին։

Թաթոյանը ուշադրություն է հրավիրել նաև պայմանագրի չորրորդ կետի վրա, որտեղ նշվում է, որ կողմերը պարտավորվում են չմիջամտել միմյանց ներքին գործերին։ Նրա գնահատմամբ՝ այս դրույթը հակասում է Ադրբեջանի նախագահի այն հայտարարություններին, որոնք վերաբերում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցին։

Նա ընդգծել է, որ ներկայիս ձևակերպումներով այդ փաստաթուղթը իրականում չի կարող համարվել իրական խաղաղություն ապահովող համաձայնագիր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image