Քաղաքականություն

Ցեղասպանության ճանաչումը Իսրայելի և Թուրքիայի համար քաղաքական հակամարտության շրջափուլ է

Ցեղասպանության ճանաչումը Իսրայելի և Թուրքիայի համար քաղաքական հակամարտության շրջափուլ է

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․

«Իսրայելի կառավարության կողմից Կնեսեթում դրված Ցեղասպանության ճանաչման բանաձևին հավանություն տալը մեծ ազդեցություն է ունենալու Մերձավոր Արևելքի իրավիճակի վրա։

Ցեղասպանության ճանաչումը հայերի համար ունի պատմական արդարության նշանակություն, Իսրայելի և Թուրքիայի համար այն քաղաքական հակամարտության շրջափուլ է։ Իսրայելը ցանկանում է այն հավասարակշռել Գազայի ցեղասպանության մեղադրանքին, որում Իսրայելին մեղադրում է Թուրքիան։ Նաև սահմանափակել Իսլամական Աշխարհի վրա Թուրքիայի հավակնությունները։
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին և TRIPP կոչվածի հարցում շահագրգիռ երկրների նոր վերադասավորումներ է ենթադրում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image