Այլ

Գոնե Սլովակիայի և Դանիայի «տուժած» վարչապետներից խորհուրդ հարցնի

Գոնե Սլովակիայի և Դանիայի «տուժած» վարչապետներից խորհուրդ հարցնի

Վերջին մեկ ամսում, հատկապես Եվրախորհրդարանի ընտրությունների ֆոնին, եվրոպացիները սկսել են ավելի ու ավելի չհանդուրժել իրենց վարչապետներին՝ դժգոհությունն արտահայտելով ագրեսիվ վարքագծով և ուղիղ հաշվեհարդարի տեսքով:

Հիշում եք, մայիսին Սլովակիայում ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատկառելի տարիք ունեցող գրողներից մեկը հենց փողոցում մահափորձ կատարեց երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ՝ նրա վրա մի քանի հրազենային կրակոց արձակելով:

«Ռոբ, արի այստեղ»՝ կրակելուց առաջ բղավել էր զայրացած մտավորականն, ով ավելի ուշ, ձերբակալվելուց հետո խոստովանել էր, որ համաձայն չէ կառավարության ու անձամբ Ֆիցոյի վարած քաղաքականության հետ: Ճիշտ է, Սլովակիայի վարչապետի կյանքը հաջողվել է փրկել և հիմա նա վերականգնման փուլ է անցնում, իսկ օրերս առաջին հարցազրույցն է տվել մահափորձից շուրջ մեկ ամիս անց:

Երեկ էլ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տղամարդը հարձակվել և հարվածներ է հասցրել այդ երկրի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին: Դանիայի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ նա «թեթև վնասվածքներ» է ստացել հարձակման հետևանքով և չեղարկել շաբաթ օրվա միջոցառումները: Հարձակվողին արդեն ձերբակալել են, այսօր կորոշվի նրա կալանավորման հարցը: Ճիշտ է, ոստիկանությունը կասկածյալի մասին այլ մանրամասներ չի հայտնում, բացի այն, որ նա 39 տարեկան է, ամեն դեպքում ակնհայտ է, որ այստեղ էլ գործ ունենք քաղաքական տարաձայնությունների մասին:
Դանիական TV2 հեռուստաալիքը պարզաբանել է, որ հարձակումից առաջ Ֆրեդերիկսենը մասնակցել է Եվրախորհրդարանի ընտրություններում սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջատար թեկնածու Քրիստել Շալդեմոզեի քարոզարշավին: 

Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ Գերմանիայում նախընտրական քարոզարշավի ժամանակ ծեծի է ենթարկվել Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Մաթիաս Էկեն։
Հատկանշական է, որ այս ամենը կատարվում է եվրոպական առաջադեմ երկրներում, որոնք ժողովրդավարություն, ազատություն և խելք են քարոզում ամբողջ աշխարհին, այդ թվում նաև՝ արևմտյան և եվրատլանտյան ուղեգիծ որդեգրած Հայաստանին: 

Իսկ ի՞նչ է կատարվում այս օրերին մեր երկրում. մինչ նոր թափ է հավաքում Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվավազքի վաղորդյան նախաձեռնություն է սկսել՝ փորձելով ապացուցել, որ հանրությունից իրեն վտանգ չի սպառնում: Իրականում, ի տարբերություն Սլովակիայի և Դանիայի վարչապետների և մյուսների, այո՛, նման վտանգ նա չունի, քանի որ հայ հասարակությունն ու հատկապես նրա հրաժարականը պահանջող քաղաքացիները բացառված է՝ գնան ուղիղ հաշվեհարդարի ճանապարհով: Հենց դրանում է մեր ու եվրոպացիների տարբերությունը, հենց դրանում է Փաշինյանի ու իր միջազգային գործընկերների տարբերությունը:

Բայց, այդուհանդերձ, հետաքրքիր է, նույն Սլովակիայի և Դանիայի վարչապետները Փաշինյանին խորհուրդ չունե՞ն տալու...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image