Միջազգային

10 հազար դիվանագետի անձնական տվյալներ են գողացել

10 հազար դիվանագետի անձնական տվյալներ են գողացել

Հարավային Կորեայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ցանցահենային հարձակման է ենթարկվել նախարարության թվային տվյալների բազաները, ինչի հետեւանքով 10 հազար դիվանագետի անձնական տվյալների հանդեպ ցանցահենները ձեռք են բերել հասանելիություն։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Պարբերականը հայտնում է, որ հարավ-կորեական կառավարությունը դիտարկում է բոլոր հնարավոր սցենարները։ Դեռ այս տարվա փետրվարին էին առաջացել կասկածներ, որ ցանցահենները կարողացել են ներթափանցել ԱԳ նախարարության թվային համակարգեր՝ հեռավար ուսուցման Ակադեմիայի միջոցով։ Այդ ժամանակ Ակադեմիայի հարթակը արգելափակվեց եւ արգելափակված է մինչեւ այժմ։ Չի բացառվում, որ ցանցահենները կապված են Հյուսիսային Կորեայի հետ։ Նշենք նաեւ, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հարավային Կորեայում ցանցահենային հարձակումների արդյունքում մեծ ծավալի տվյալներ է հնարավոր դառնում գողանալ։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image