Քաղաքականություն

Լաց եւ ծիծաղ

Լաց եւ ծիծաղ

Երեկ նորից ականատես ե­ղանք կառավարության ղեկավարի հերթական «բեմելին»` ԱԺ ամբիոնից: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն իրականում շատ հարցերի պատասխաններ կարող է հուշել, եթե այդքան ժամանակ, նյարդեր ու համբերություն ունենանք ամբողջությամբ լսելու: Գունատ, ծերացած, հոգնած, նյարդային, ամենուր թշնամիներ փնտրող մարդու հետ գործ ունենք: Ինչ-որ պահի թվում է` մարդը մի քիչ հասունացել է, կարողանում է արդեն խաղաղ շարադրել մտքերը, հետո ինչ-որ ազդակից նորից` «դարձ ի շրջանս յուր», եւ ոչ կոռեկտ լեքսիկոն, ապաքաղաքական տեքստեր, հաթաթաներ: Մե՛կ ծիծաղում է անտեղի, մե՛կ տխրում է անսպասելի, մե՛կ հայհոյում է վրդովված, մե՛կ փորձում է քծնել ընտրողին, եւ մտքեր` վիճելի, խառնիխուռն: Անգամ կարելի է կարեկցել վանդակում հայտնված, իր անելիքը չիմացող, փրկության ճանապարհ չգտնող այս մարդուն: Երեկ նա ոչ միայն ՀՀ նախկին նախագահներին վիրավորեց ԱԺ ամբիոնից, այլեւ մի ինքնախոստովանություն արեց` կոչ անելով. «սկսենք ինքնախոստովանությունից», որ ամեն ինչ կախված է կրթությունից, որ մենք չգիտենք պրոբլեմների լուծման ճանապարհը: Եվ հենց ինքն իրեն նկարագրեց. «Մենք ամբիոնից շատ լավ խոսում ենք, բայց երբ գործիքները տանք, ասենք` շատ լավ խոսում ես, արի` գնա լուծի, կպարզվի, որ դա այնքան էլ պարզ բան չի»:

Տարիներ շարունակ ամբիոններից խոսող, բոլորին քննադատող այս անձը հայտնվել է իր կողմից քննադատված անձանց կարգավիճակում եւ հասկացել է, որ «ճառ ասելը հեշտ է` զանգ կախելն է դժվար»: Գիտակցել է, որ իր գիտելիքները չեն բավարարում ՀՀ վարչապետի առաջ ծագած խնդիրները լուծելուն, որ իր կրթության մեջ կան բացեր, եւ ինքը չգիտի շատ պրոբլեմների լուծման ուղին: Եվ կրթվելու քարոզն ու մարտավարությունն էլ առաջին հերթին հենց իրեն են ուղղված:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image