Մենք տեղեկացանք, որ այս տարի հանձնաժողովների անդամներից, նախագահներից ու քարտուղարներից ԿԸՀ-ն դրես կոդ է պահանջել: Մեզ հետ զրույցում մի հանձնաժողովի նախագահ ասաց, որ հրահանգել են դասական հագուստ կրել, որևէ պարագայում պատռված ջինս չկրել, մազերը կոկիկ հարդարել, վառ շպար չօգտագործել և մանիկյուր չքսել, փոխարենը ներկայանալ ընտրությանը խնամված եղունգներով:
Մեր զրուցակիցն ասում է, որ ինքը արդեն երրորդ ընտրությանն, ինչ որպես հանձնաժողովի նախագահ է աշխատում, սակայն առաջին անգամ է ԿԸՀ-ն նման դրես կոդ սահմանել: Մեր զրուցակիցը նաև ասաց, որ ԿԸՀ-ից հրահանգել են խոսել ցածրաձայն և խոսելու ընթացքում չանել էմոցիոնալ շարժումներ, հակառակ դեպքում միջազգային դիտորդները կարող են սխալ հասկանալ: