Հասարակություն

Ինչո՞ւ է բողոքում «Գալակտիկա»-ն

Ինչո՞ւ է բողոքում «Գալակտիկա»-ն

Երեւան-Արմավիր երթուղում ծագած խնդիրների վերաբերյալ այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտուշ Գրիգորյանը, Գեղամ Շահբազյանը։ 

Արմեն Արզումանյանը  տեղեկացրեց, որ տեսչական բարեփոխումների արդյունքում տրանսպորտի տեսչությունը միացել է քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, որը գործում է որպես կառավարությանը ենթակա մարմին։ Իսկ դա նշանակում է, որ տրանսպորտի ոլորտում վերահսկվող գործառույթները միացվել են տեսչական մարմնին։ Ըստ նրա՝ օրենսդրական կարգավորումները ընթացիկ փուլում են։ Իսկ դրանից ելնելով էլ առաջացել է այն խնդիրը, որ տեսչական մարմինը չի կարող իրականացնել իր խնդիրները։ 

Արտուշ Գրիգորյանն էլ ներկայացրեց, թե «Գալակտիկա» տրանսսերվիս ընկերության կազմակերպած  բողոքի ակցիան ինչու է իրականացվում։ Նա ասաց, որ տարիներ առաջ ուղեւորահոսքի ոչ ճիշտ հաշվարկման արդյունքում բազմաթիվ ընկերությունների կողմից Արմավիր որպես միջմարզային ուղեւորափոխադրման համակարգ բազմաթիվ մրցույթներ են հայտնվել, որոնց պատճառով էլ ընկերությունների միջեւ առաջացել են շահերի բախումներ։ 

Երեւան-Մեծամոր, Երեւան-Արմավիր, Երեւան-Շենիկ ուղեւորափոխադրողները, ըստ նրա, շահերի բախման մեջ են։

Կանոնավոր ուղեւորափոխադրողներին խանգարում են նաեւ մինչեւ յոթ տեղանոց թեթեւ մարդատար մեքենաները, որոնք տաքսի ծառայության անվան տակ կատարում են ուղեւորափոխադրումներ։ Իսկ այդ ամենի նկատմամբ չկա վերահսկողություն։ Կան նաեւ մեքենաներ, որոնք ավտոկայանից, մի քանի մետր հեռավորությունից, կատարում են ուղեւորափոխադրումներ։

Արտուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք կատարում են մշտադիտարկումներ ՊԵԿ-ի, տրանսպորտի նախարարության եւ ճանապարհային ոստիկանության հետ։ Եվ Արմավիր-Երեւան երթուղում, ըստ նրա, այս պահին չկան ապօրինի ուղեւորափոխադրումներ, բոլոր կազմակերպությունները սպասարկում են չվացուցակին համապատասխան։ Պարզվում է՝ հանդիպել են նաեւ «Գալակտիկա» տրանսսերվիս ընկերության հետ, բացատրել, թե ինչ իրավակարգավորումներ պետք է անեն, իրենց իրավունքների մասին են տեղեկացրել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image