Միջազգային

Բաքվում և Անկարայում հիստերիա է․ Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բաքվում և Անկարայում հիստերիա է․ Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բաքուն մտահոգված է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Իսրայելի կառավարության որոշմամբ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Թել Ավիվին վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը․ գերատեսչության հայտարարությանը հղում անելով՝ գրում են տեղի ԶԼՄ-ները։

ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ «նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ ծառայում են առկա հակասությունների խորացմանը, խանգարում են տարածաշրջանում կայուն խաղաղության և համերաշխության հաստատման ջանքերին»: Ավելի վաղ, Թել Ավիվի որոշմանն արձագանքել էր նաև Թուրքիայի ԱԳՆ-ն։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը որակել է որպես քաղաքական և կապված Գազայում տիրող իրավիճակի հետ։

«Իսրայելի կառավարությունը ձգտում է թաքցնել իր սեփական հանցագործությունները՝ 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելով։ Իսրայելի որոշումը քաղաքական բնույթ ունի և անտեսում է պատմական և իրավական փաստերը», - ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

×
Gallery Image