Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը երեկ դիմել է ՍԴ

«Հայաստան» դաշինքը երեկ դիմել է ՍԴ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՍԴ երկու դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ Ըստ ՍԴ որոշման՝ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: ՍԴ-ն գործով որպես երրորդ անձ է ներգրավել նաև ՔՊ-ին։ ՍԴ-ն այս որոշումով, ըստ էության, չի արգելել գործի քննությանը մասնակցել դատավոր Սեդա Սաֆարյանին, ով 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Բաբաջանյան- Շիրինյան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է եղել, իսկ այս դաշինքի առանցքային ներկայացուցիչներից մեկը Արման Բաբաջանյանն էր, ով վերջին ընտրություններին մասնակցում էր «Հանուն Հանրապետության» կուսակցությունով և ՍԴ դիմած 7 ուժերից մեկը նրա կուսակցությունն է։ Բացի այդ, Սեդա Սաֆարյանը նաև 2008թ. մարտի 1-ի իրադարձություններով քաղաքական հետապնդման ենթարկված մեկ տասնյակից ավելի քաղաքական գործիչների և անձանց շահերի ներկայացուցիչն է ՀՀ-ում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), և 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ 4 զեկույցների համահեղինակն է։ Հիշեցնենք, որ նա Ստեփան Սաֆարյանի քույրն է:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ «Հայաստան» դաշինքը երեկ երեկոյան դիմում է ներկայացրել ՍԴ, որպեսզի Սեդա Սաֆարյանը ևս չմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։ «ՍԴ-ն հստակ ժամկետ չունի դիմումին պատասխանելու համար։ Հնարավոր է այսօր կամ վաղը ՍԴ որոշումը լինի»։

Խուդոյանը հայտնել է, որ Սեդա Սաֆարյանի դեպքում էլ հիմքերը նույնն են, ինչ մյուս երկուսինը։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image