Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող «Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթ 2026»-ի առաջին կիսաեզրափակչի ընթացքում միջադեպ է գրանցվել Իսրայելի ներկայացուցիչ Նոամ Բետանի ելույթի ժամանակ։
Ըստ հրապարակումների՝ դահլիճում հնչել են բացականչություններ և սուլոցներ, որոնք փորձել են խանգարել նրա ելույթը։ Ներկաներից մեկը բարձրաձայնել է «ցեղասպանություն» բառը, ինչից հետո ոստիկանությունը նրան հեռացրել է դահլիճից։
Հաղորդվում է նաև, որ անվտանգության աշխատակիցները Իսրայելի մասնակցի ելույթի ընթացքում ևս մի քանի մարդու դուրս են բերել միջոցառումից՝ հակաիսրայելական վանկարկումների և ելույթը խափանելու փորձերի պատճառով։