Քաղաքականություն

Վահագն Հովակիմյանին էլ շփոթում են ՔՊ-ի հետ

Վահագն Հովակիմյանին էլ շփոթում են ՔՊ-ի հետ

Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողները «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանին հարցրել են, թե ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ դատարանի դատավորը նրան շփոթել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի հետ։

Վարդևանյանը, պատասխանելով հարցին, նշել է, որ նման շփոթություններ նախկինում ևս եղել են։ Որպես օրինակ նա հիշեցրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ կապված դեպքը՝ նշելով, որ վերջինիս նույնպես երբեմն կապում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, քանի որ 2021 թվականին նա Սահմանադրական դատարանում հանդես է եկել որպես այդ քաղաքական ուժի ներկայացուցիչ։

Փաստաբանը հավելել է, որ 2021 թվականի ընտրություններից հետո կայացած ՍԴ նիստերին թե՛ ինքը, թե՛ Հովակիմյանը մասնակցել են որպես ներկայացուցիչներ, ինչով էլ, ըստ նրա, պայմանավորված են նմանատիպ շփոթությունները։

«Վահագն Հովակիմյանին էլ շփոթում են ՔՊ-ի հետ»,- ասել է Վարդևանյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

×
Gallery Image