Աշխարհահռչակ պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն հավաստիացումներ է ստացել «Ալ-Նասըրի» ղեկավարությունից, որտեղ հանդես է գալիս, որ ակումբում եղած խնդիրները, հատկապես՝ նախորդիվ կառավարման հարցերի հետ կապված սխալներն ու թերացումները կշտկվեն՝ ձեռնարկվող այն քայլերի համատեքստում, որոնք միտված են ապահովել թիմ կայունությունը։ Առաջիկա օրերին ակումբը կմարի բոլոր աշխատակիցների նկատմամբ ունեցած պարտավորությունները, որոնք գոյացել են աշխատավարձների ոչ կանոնավոր վճարման հետեւանքով։
Նաեւ՝ նախատեսվում են ծավալուն փոփոխություններ ակումբի վարչական ղեկավարության կազմում։ Այդ համատեքստում նախատեսվում է, որ հրաժարական է տալու ակումբի Տնօրենների խորհրդի ղեկավար Աբդըլլահ ալ-Մաջիդը։ Կվերականգնվեն նաեւ Ժոզե Սամեդուի եւ Սիմաու Կոուտինյուի լիազորությունները որպես տնօրեններ։