Այս տարվա սեպտեմբերին նախատեսված «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվային մրցաշարին ընդառաջ Հայաստանում կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը։
Միջոցառումը, որն անցկացվելու է ՀՀ վարչապետի հովանու ներքո, տեղի կունենա օգոստոսի 29-30-ը։ Նախաձեռնության նպատակն է խթանել հեծանվային զբոսաշրջության և սիրողական հեծանվավազքի զարգացումը, ինչպես նաև նպաստել առողջ ապրելակերպի մշակույթի տարածմանը և Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանը։