Մշակույթ

SUMMEET ժամանակակից պարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը

SUMMEET ժամանակակից պարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը

Հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 1-ը Երեւանում եւ Գյումրիում կանցկացվի SUMMEET ժամանակակից պարի 5-րդ միջազգային ամառային փառատոն, որի ծրագրում ամփոփված են ժամանակակից պարի, ֆիզիկական եւ վիզուալ թատրոնի բեմականացումներ, պերֆորմանսներ՝ ներկայացված հայկական թատրոններում, ինչպես նաեւ՝ քաղաքային լանդշաֆտի արտասովոր վայրերում։

5-րդ փառատոնն իրականացվում է միջազգային նոր համագործակցություններով՝ ճապոնացի, հարավկորեացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի, իտալացի, ռուս եւ ղազախ պարուսույցների հետ:

Փառատոնի շրջանակում կներկայացվի PARlez français հայ-ֆրանսիական նախագիծը: Կցուցադրվի նաեւ ճապոնացի հայտնի պարուսույց, «Բուտո» (Butoh) պարի ներկայացուցիչ Կացուրա Կանի վարպետաց դասերի արդյունքում ստեղծվելիք ներկայացումը: Կացուրա Կանը ներկայացնելու է նաեւ դասախոսություն եւ մենապար:
Գերմանացի աշխարհահռչակ բեմադրիչ Մարկո Գյոկեի կողմից բեմադրված մենապարը ներկայացնելու է Հանովերի թատրոնի մենապարուհի Լիլիթ Հակոբյանը:

Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի մեկ օրն ամբողջությամբ կնվիրվի Armenian Showcase (հայկական պարադիտում) ծրագրին, որի շրջանակում կցուցադրվեն հայ պարուսույցների եւ ժամանակակից պարային ընկերությունների լավագույն բեմադրությունները՝ հայ պարուսույցների, արվեստի փորձագետների քննարկմամբ եւ գնահատմամբ:

Այս տարի առաջին անգամ փառատոնի շրջանակում կներկայացվի SUMMEET4KIDS ծրագիրը, որի մասնակիցները կցուցադրեն ներկայացումներ Երեւանում եւ Գյումրիում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image