Այլ

Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրը

Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրը

Հայտնի է դարձել Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի ծրագիրը։ Այս մասին հայտնում է Կինոփառատոնի պաշտոնական կայքը։ Փառատոնը բացել է ռեժիսոր Դենի Բոյլի «Թանաք» կինոնկարի համաշխարհային պրեմիերան։ Կինոնկարի հիմքում դրամատուրգ եւ սցենարիստ Ջեյմս Գրեհեմի համանուն պիեսն է։ Կինոնկարում պատմվում է մեդիամագնատ Ռուպերտ Մերքոդի եւ հրատարակիչ Լարի Լեմբեի մասին, երբ նրանք սկսել են աշխատել բրիտանական The Sun պարբերականի զարգացման ուղղությամբ։ Գլխավոր դերերում՝ Ջեք Օ՛Քոնելն է, Գայ Պիրսը եւ Քլեր Ֆոյը։

Կինոփառատոնի գլխավոր մրցանակային ծրագրում լինելու են նաեւ Վերներ Հերցոգի, Մարտին Մաք Դոնի, Քեյսի Աֆլեքի, Հիրոկաձու Կորեդեի, Ալի Ասղարիի, Սինյա Ցուկամոտոյի, Ֆլորիան Զելերի եւ Իլյա Խրժանովսկու նոր կինոնկարները։ Կցուցադրվեն նաեւ Պոլ Շրեդերի «Փիլիսոփայության հիմքունքներ» եւ եւ Քորնել Մունդրուցոյի «Տեղ՝ ապրելու համար» կինոնկարները։ Կինոփառատոնը կփակի իտալացի Ջովանի Վերոնեզեի «Աստված ծիծաղում է» կինոնկարը։ Այն պատմում է Տոսկանայում 17-րդ դարում ապրած մի վանականի մասին, ով Ավետարանը քարոզում է ժողովրդին հասանելի լեզվով եւ դրանով առաջացնում Վատիկանի անհանգստությունը։ Կինոփառատոնը տեղի կունենա Լիդո կեզում՝ սեպտեմբերի 2-12-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image