Մշակույթ

Հոգեբանները եւս կատեստավորվեն

Հոգեբանները եւս կատեստավորվեն

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետները եւս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին: Կառավարությունն ընդունել է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների եւ մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման եւ դրա արդյունքում հավելավճարի տրամադրման կարգը:

2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժների համար։ Հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի 4-րդ եռամսյակում, որի արդյունքում, ըստ կանխատեսումների, ատեստավորում կանցնի ավելի քան 60 մասնագետ:

Ատեստավորման արդյունքում հավելավճարը կտրամադրվի ըստ ցուցաբերված արդյունքի՝ հաշվարկը կատարելով դրույքային ծանրաբեռնվածության նկատմամբ. 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 հազար 300 դրամ, 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111 հազար 500 դրամ, 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80 հազար 600 դրամ։ Կամավոր ատեստավորման ընթացքում, ըստ մասնագետի ցուցաբերած արդյունքի, հավելավճարը սահմանվում է 5 տարի ժամկետով: Աշխատանքի վայրի փոփոխության դեպքում հավելավճարը պահպանվում է։
Ատեստավորմանը կարող են մասնակցել նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ), Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների (ՏՄԱԿ) եւ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների մասնագետները: Ատեստավորումն իրականացվելու է էլեկտրոնային թեստավորման եղանակով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image