Միջազգային

Մերժել են հրադադար հաստատելու առաջարկը

Մերժել են հրադադար հաստատելու առաջարկը

Իրանը մերժել է ԱՄՆ հետ հրադադար հաստատելու ամերիկյան կողմի առաջարկը, որը իրանական կողմին փոխանցվել էր Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդիի միջոցով։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։ Համաձայն հաղորդման, պաշտոնատար անձինք հայտարարել են, որ հետաքրքրված չեն ժամանակավոր համաձայնագրով, որը բաց է թողնելու Հորմուզի նեղուցի վերահսկման հարցը։ Թե ինչ պայմաններ են առաջարկել ամերիկացիներն այս դեպքում, հայտնի չէ։ Անցյալ շաբաթ, հիշեցնենք, որ Իրաքի վարչապետը բանակցություններ էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակում, իսկ նախօրեին էլ՝ ժամանել էր Իրան՝ նախագահ Մասուդ Փեզեշկիանի հրավերով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image