Դուք գառնեցի Ջնդոյի Էդոյին չե՞ք ճանաչում: Ես էլ չէի ճանաչում ու չէի ճանաչի, եթե նիկոլալեզ կայքերից մեկի իմ այսպես կոչված գործընկերը նրան չբերեր առաջին պլան ու պրովոկացիոն հարց չտար՝ իսկ ինչ պետք է անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա: Էս Ջնդոյի Էդոն էլ թե՝ քարով պետք է տալ գլխին, սատկացնել… Ոչխար, էլի… Չէ, խոսքը Ջնդոյի Էդոյի մասին չէ, այլ իմ գործընկերոջ, որ Ջնդոյի Էդոյին այդպիսի հարց է տվել: Տո այ ոչխար, ի վերջո հերթական պիղծ պատարագն էր մատուցվել, Նիկոլն էլ Երևանից հասել էր Գառնի, չէիր կարո՞ղ մի նորմալ հարց տալ Ջնդոյի Էդոյին: Օրինակ հարցնեիր՝ պարոն Ջնդոյի Էդո, ի՞նչ զգացողություններ ունեցաք Փաշինյանի մասնակցությամբ այս պատարագից, ձեզ գոհացրե՞ց հոգևոր մթնոլորտը, որ տիրում էր եկեղեցում և նրա շուրջը: Բայց նիկոլալեզ կայքի լրագրողին որտեղի՞ց այդքան խելք: Իրեն ասել են Ջնդոյի Էդոյին հենց այդ պրովոկացիոն հարցը տուր, նա էլ տվել է, ներողություն արտահայտությանս համար, ք.քը գցելով թե Նիկոլին, թե Նիկոլի հետ պատարագի մասնակցող թափառախմբին և թե Ջնդոյի Էդոյին:
Հուսամ՝ Ջնդոյի Էդոյի ասածներն արդեն հասել են Նիկոլին, և Նիկոլն անակնկալի չի գա այն ամենից, ինչ կարդա այստեղ: Այն, ինչ պետք է ասեմ Նիկոլին, ՔՊ-ին և այդ ախմախ լրագրողին, բխում է բացառապես Ջնդոյի Էդոյի հնչեցրած սպառնալիքներից: Էնձ էլ չփորձեք համոզել, թե Ջնդոյի Էդոն էր՝ մի բան ասաց, հո չարեց և այլն և այլն: Էդ սարի անասունն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Իմ խնդիրն այս պահին Նիկոլն է, մի քիչ էլ իր պիղծ թափառախումբը, որ ուղղակի բերկրանք է ապրում Ջնդոյի Էդոյի դուրս տված էշություններից: Ջնդոյի Էդոն նրանց հերոսն է դարձել, թե բա՝ քարով տանք կաթողիկոսի գլխին, սատկացնենք: Այս կոչը, որ հնչել է Ջնդոյի Էդոյի բերանից, ձևավորվել, մշակվել ու հղկվել է ՔՊ-ի գրասենյակում, տեղանքի բարբառին ու հնչերանգին հարմարեցվել Գառնու համայնքապետի աշխատասենյակում, որից հետո միայն տեղի է ունեցել իշխանական կայքի լրագրողի ու Ջնդոյի էդոյի հանդիպումը:
-Ջնդոյի Էդո, կասե՞ք, թե ինչ պետք է անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա:
-Քարով տանք գլխին, սատկացնենք…
Նիկոլ Փաշինյան, սա ի՞նչ է, եթե ոչ՝ բռնության կոչ… Բա հիմա ի՞նչ ենք անելու, Ջնդոյի Էդոյին ենք բռնելո՞ւ: Էդ բառաբանը հանգիստ թող, այ տղա, արդեն բռնաբարեցիր՝ ցըմփ հա ցըմփ…… Լսիր ինչ եմ ասում՝ ո՞ւմ ենք բռնելու Ջնդոյի Էդոյի արած բռնության կոչի համար… Ո՞նց թե չգիտես: Գիտես՝ ՔՊ-ում ով ում ա դոմփում, բայց չգիտես՝ Ջնդոյի Էդոյին ով է դասեր տալի՞ս: Դա ի՞նչ ասելու բան է: Չգիտես, ուրեմն քեզ պետք է բռնենք դրա համար: Հակաեկեղեցական արշավի առաջնորդը դու չե՞ս: Եվ ուրեմն այդ ի՞նչ տանձի առաջնորդ ես, որ չգիտես, թե ինչ է կատարվում քո առաջնորդած շարժման մեջ: Հայտարարել ես, որ դու դեմ ես բռնությանն ու բռնության կոչերին: Ինչո՞ւ, ուրեմն դատախազդ, ՔԿ-դ, ԱԱԾ-դ կամ ոստիկանությունդ ոչինչ չեն ձեռնարկում Ջնդոյի Էդոյին բռնելու ուղղությամբ…
Բայց մյուս կողմից էլ Ջնդոյի Էդոյի մեղքը ո՞րն է, չէ՞: Ինքը՝ սարի անասուն, իրեն ուղարկել են այդպիսի բան ասելու, ինքն էլ՝ ասել է: Հետևաբար՝ Ջնդոյի Էդոյին խրատ տվողներին պետք բռնել, դիցուք՝ նրան, ով լայվ էր մտել ու հայտարարում էր, թե հավատացյալների լեգիտիմ իրավունքն է՝ պահանջել, որ Կաթողիկոսի անունը ջնջեն (զեղչեն) պատարագի տեքստերից: Պատահաբար դու չէի՞ր այդ լայվի միջի տղեն…
Ժողովրդական խոսքն ասում է՝ խոտորնակին՝ խոտորնակ, ակն ընդ ական, ասամն ընդ ատաման: Նիկոլ, եթե չպատժես Ջնդոյի Էդոյին խրատ տվողին, ուրեմն հենց դու ես նրան դրդել այդպիսի բան ասել հանրության առաջ, ուրեմն դու ես լրագրողիդ հետ կազմակերպել այդ սադրանքը: Եվ լավ լսիր, ինչքան ժամանակ անպատիժ կմնա բռնության այս կոչի կազմակերպիչը, այնքան ժամանակ ՀՀ քաղաքացիները, որոնք տենչալով տենչում են քո հեռացումը, լեգիտիմ իրավունք կունենան քեզ հետ անելու այն, ինչ Ջնդոյի Էդոյի բերանով ասվեց Կաթողիկոսի հասցեին:
Հ.Գ. Նիկոլ, 2026-ին ես քեզ առողջություն եմ մաղթում, բարով ռադ լինես:
Հասարակություն
Ջնդոյի Էդոն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Հունիսի 4-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...
×
❮
❯