Քաղաքականություն

Քեզ հատուկ են ուղարկել, որ տեսնես` ես փողոց դուրս կգա՞մ, թե՞ չէ. Արզաքանցյան (տեսանյութ)

Քեզ հատուկ են ուղարկել, որ տեսնես` ես փողոց դուրս կգա՞մ, թե՞ չէ. Արզաքանցյան (տեսանյութ)

Տիգրան Արզաքանցյանն այսօր իր ձևավորած «Ուժը հայրենյաց» կուսակցության հիմնադիր համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ ինքը ընդդիմադիր ուժ է ձեւավորում:

Hraparak.am-ի դիտարկմանը, թե մի կողմից ասում է` ընդդիմադիր ուժ է, մյուս կողմից գնում հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ, Արզաքանցյանն ասաց. «Էս երկիրը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չի, բա գնում ենք տեսնենք` ինչ ա կատարվում»:

Նրա խոսքով` Փաշինյանն իրեն ասել է բաներ, որոնք հրապարակային չի ասել, ապա ավելացրեց, որ ինքն այսօր, որ մտնում է քաղաքականություն, լավ կյանքից չի մտնում:

Մեր հարցին` մենք իրեն կարո՞ղ է տեսնենք փողոցային պայքարում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, Արզաքանցյանն ասաց. «Քեզ հատուկ են ուղարկել, որ տեսնես` ես փողոց դուրս կգա՞մ, թե՞ չէ»:

Մանրամասն` տեսանյութում 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image