Քաղաքականություն

Իշխանությունն ուներ երկու հիմնական նպատակ

Իշխանությունն ուներ երկու հիմնական նպատակ

Հինգշաբթի օրը լարված անցավ Էջմիածնում, տաճարի ներսում աղոթք էր, դրսում՝ հայհոյանք, խուլիգանություն, փողոցային բառապաշար ու տարաբնույթ հայհոյանք: Մայր Աթոռի բակում 10 եպիսկոպոսները հայտարարել են, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջը փոխանցել են քարտուղարություն և իրենց առաքելությունն այս պահին ավարտված է: Նրանք նշել են, որ հաջորդ անգամ հավատավոր ժողովրդի հետ հանդիպելու են Մայր Աթոռի ներսում՝ աղոթելու մեր ազգի ամրապնդման համար: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ջանք չի խնայում Հայ Առաքելական եկեղեցին քանդելու և պառակտելու գործում, սակայն ակնհայտորեն դա իր մոտ դեռևս չի ստացվում: Նա անգամ չի կարողանում բավարար քանակությամբ մարդ հավաքել` Էջմիածնում, լուրեր են շրջանառվում, որ այդ առիթով բարկացել է Արմավիրի մարզպետի վրա և առաջիկայում պատրաստվում է վերջինիս պաշտոնանկ անել:

Ինչ տվեց այս սակավաթիվ ու խայտառակ հավաքը Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին: Ո՞րն էր նրա նպատակը և ի՞նչ ստացավ այս պրոցեսից: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մեզ հետ զրույցում, անդրադառնալով տեղի ունեցածին, դրա նպատակներին և հետևանքներին, ասաց. «Իշխանության մոտիվների, կամ նպատակների մասին խոսելը շատ բարդ է, քանի որ այն դուրս է եկել բանականության սահմաններից: Փաշինյանն ակնհայտորեն ցայտնոտիկ քայլեր է անում, սակայն իմ տպավորությամբ կոնկրետ մշակված պլան նա չունի: Ուզում է բոլոր հնարավոր մեթոդներով պարզապես հասնել Կաթողիկոսի հեռացմանը: Եթե խոսենք տակտիկական իմաստով, տեղի ունեցած ակցիայից, ապա հավանաբար իշխանությունն ուներ երկու հիմնական նպատակ: Առաջինը` ապրոբացիա էր անում, այսինքն` փորձում էր հասկանալ, թե հանուն եկեղեցու մոտավորապես քանի՞ մարդ է պատրաստվում դուրս գալ պայքարի, որպեսզի իր անելիքները հստակեցնի և հետո նա վեճը տեղափոխեց Մայր Աթոռի բակ, սա ևս նախադեպ է: Թե ինչ հասկացավ այդ ամենից, միայն ինքը գիտի: Ցավոք, գործ ունենք մի իշխանության հետ, որը անգամ սխալ նպատակներից հետ կանգնելու սովորություն չունի: Եթե ես լինեի իշխանություն, նման քայլի երբեք չէի գնա, կամ առնվազն հասկացած կլինեի, որ այն ոչ մի լավ տեղ չի տանի, սակայն իմ ասածները Փաշինայնի մասին չեն: Իմ կանխատեսումը հետևյալն է, որ Ամանորին ընդառաջ և Ամանորից հետո եկեղեցու շուրջ օղակը սեղմվելու է»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image