Միջազգային

Հայ ժողովուրդն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հստակ պահանջ․ Զախարովա

Հայ ժողովուրդն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հստակ պահանջ․ Զախարովա

Հայաստանի անդամակցությունը եվրասիական ինտեգրացիոն կառույցներին բերում է իրական օգուտներ, այլ ոչ թե դատարկ խոստումներ, ուստի հայ ժողովրդի շրջանում կա Ռուսաստանի և այդ կառույցների հետ հարաբերությունների զարգացման հստակ պահանջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ակնհայտ է հայ հասարակության մեջ ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների առաջանցիկ զարգացման և եվրասիական ինտեգրացիոն կառույցների հետ Հայաստանի շարունակական անդամակցության պահանջը, որոնք բերում են իրական, շոշափելի օգուտներ, այլ ոչ թե դատարկ խոստումներ», - ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոյի եթերում։

Դիվանագետն ընդգծել է, որ հայ ժողովրդի աջակցությունը երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև նույնը Ռուսաստանի կողմից, հիմնված է այն ընդհանուր ըմռբնման վրա, թե ինչ են իրականում տալիս այդ կապերը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս պահանջն ազնիվ է. այն հիմնված է իրական ըմբռնման վրա, այլ ոչ թե խոստումների կամ մանիպուլացված տեղեկատվության։

Մարդիկ ցուցադրում են այս ընտրությունը, այս աջակցությունը՝ հիմնված փոխազդեցության իրական, շոշափելի արդյունքների վրա։ Նրանք տեսնում են, գնահատում են, աջակցում են», - հավելել է Զախարովան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image