ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը մանրամասն ներկայացրել է, թե շեմը հաղթահարած ուժերի միջև ինչպես է տեղի ունենում մանդատների բաշխումը: «Նախ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդյունքները վերջնական ամփոփելուց հետո, հաշվում է, թե որ ուժը քանի տոկոս ձայն է ստացել, ընդ որում տոկոսը հաշվելիս հաշվի է առնվում բոլոր կողմ քվեարկած քվեաթերթիկները և անճշտությունների չափը: Անվավեր քվեաթերթիկները հաշվի չեն առնվում: Այն կուսակցությունը, որ ստացել է չորս տոկոս և ավելի, մինչև երեք կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է ութ և ավել տոկոս, և չորս և ավել կուսակցություն ընդգրկող դաշինքը, եթե ստացել է 10 և ավել տոկոս ձայն, նրանք համարվում են արգելապատնեշը հաղթահարած և մասնակցում են մանդատների բաշխմանը: Մանդատների բաշխման համար արդեն հիմք ենք ընդունում նրանց կողմ ստացած ձայները, ոչ թե ամբողջի կողմ ստացած ձայները: Եվ 101 նվազագույն մանդատը բաշխվում է այս կուսակցությունների և դաշինքների միջև, հիմք ընդունելով նրանց ստացած կողմ ձայները՝ որպես հարյուր տոկոս: Ինչպես որ հիմք էինք ընդունել՝ որպես հարյուր տոկոս, բոլորի ստացած կողմ ձայները, երբ հաշվել էինք նրանց տոկոսները՝ արգելապատնեշի համար: Արգելապատնեշը հաշվարկելուց հետո, մնացած կողմ ձայները արդեն դնում ենք մի կողմ, ոնց որ որ անվավեր քվեաթերթիկներն էինք դրել մի կողմ, երբ հաշվել էինք, թե ամեն կուսակցություն ինչքան ձայն է ստացել: Այս բանաձևի թյուրըմբռնման պատճառով, կա այսպիսի միֆ, որ մնացած ձայները, մնացած կուսակցությունների ձայները, որոնք որ չեն հաղթահարում արգելապատնեշը, բաժանվում է արգելապատնեշը հաղթահարածների միջև: Չկա նման բան, և այդ տերմինը՝ «փոշիացվում է» տերմինը, պետք է ուղղակի դուրս հանենք մեր մտածողությունից, որպեսզի դա մեզ չդեմոտիվացնի գնալու քվեարկության: Ոչ մի ձայն, արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունների ոչ մի ձայն չի տրվում մեկ ուրիշին: Ավելին, կարող է լինել սցենար, երբ արգելապատնեշը չհաղթահարած կուսակցությունները կամ դաշինքները, ևս ստանան մանդատներ»,-նշել է նա:
Հասարակություն
Ինչպես է տեղի ունենում մանդատների բաշխումը․ ԿՀԸ-ն պարզաբանում է
Ամենաընթերցված
«Հրապարակ»․Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացա...
Նախօրեին «Ուժեղ Հայաստան» կուսակցության բազմամարդ հանրահավաքից հետո տեղեկացանք, որ ընտրատարածքային հ...
«Հրապարակ»․ Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասո...
Կոտայքի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ իրենց ստիպում են ՔՊ-ի օգտին քվեարկել` քվեարկության ամբողջ ը...
Հայտնի են GALLUP-ի հարցման արդյունքները
Տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արա...
×
❮
❯