Ինչպես արդեն գրել ենք, իրավապահները այսօր խուզարկություն են իրականացնում«Իզմիրլյան» ԲԿ-ում։ Խուզարկել են տնօրեն Արմեն Չարչյանի, փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակները։
Քննչական կոմիտեից ավելի վաղ հաղորդել էին, որ խուզարկություն է տեղի ունենում քրեական վարույթի շրջանակում։ «Հրապարակը» տեղեկացավ, որ քրեական վարույթը վերաբերում է տնտեսական հարցերին, մասնավորապես՝ այն նախաձեռնված է փողերի լվացման եւ հարկերից խուսափելու հոդվածներով։