Մշակույթ

«Նրա աղախնի պատմությունը»․ ռուսական նոր պատմական սերիալ

«Նրա աղախնի պատմությունը»․ ռուսական նոր պատմական սերիալ

Արդեն քանի տարի է, ինչ ռուսական կինոարվեստում յուրօրինակ ռենեսանս են ապրում պատմական մոտիվներով կինոնկարներն ու սերիալները։ Նախօրեին ռուսական պետական կենտրոնական հեռուստատեսությամբ եւ սթրիմինգային հարթակներում տեղի ունեցավ «Նրա աղախնի պատմությունը» նոր պատմական սերիալի պրեմիերան։ Մասնագետներն արդեն իսկ հասցրել են նախագիծն անվանել «ռուսական «Բրիջերթոններ»»։

Պատմական մոտիվներով ծավալուն այս նախագիծը հանդիսատեսին տեղափոխում է 19-րդ դարի Մոսկվա։ Թղթախաղում մեծ գումար տանուլ տալուց հետո, Ավերինների ընտանիքի հայրը հայտնվում է սնանկացման եզրին։ Ընտանիքի պատիվն ու բարեկեցությունը պահպանելու միակ տարբերակը տարօրինակ մի գործարք էր։ Ավերինների Աննա անունով դուստրը համաձայնում է մեկ ամիս ծառայության մտնել երիտասարդ կոմս Նիկոլայ Շերեմետեւի մոտ՝ որպես աղախին։ Այն, ինչ սկսվում է որպես հարկադիր զոհաբերություն, աստիճանաբար վերածվում է բարդ սիրո պատմության, նախապաշարմունքների բախման եւ պայքարի, ինտրիգների եւ սեփական արժանապատվության ցավոտ որոնումների։ Սա սերիալի ռոմանտիկ գիծն է։ Սակայն իրականում նախագիծը բազմաշերտ ընտանեկան պատմություն է, որտեղ մի քանի արիստոկրատ ընտանիքների ճակատագրեր են միահյուսված, եւ որտեղ կան ե՛ւ քաղաքական ինտրիգներ, ե՛ւ ֆինանսական աղետներ, ե՛ւ բարձրաշխարհիկ սկանդալներ։ Սերիալը բաղկացած է 90 սերիայից։ Այն եզակի է՝ ռուսական իրականության համար քիչ պատահող մեծ ծավալայնությամբ։ Նկարահանումները միանգամից մի քանի նկարահանող խմբեր են իրականացրել՝ համաժամանակյա։ Կիրառվել են տեխնոլոգիական վերջին նորարարությունները, արհեստական բանականության հնարավորությունները՝ վիզուալ էֆեկտների, ծավալուն դեկորացիաների ստեղծման եւ մեծ քանակով պատմական կոստյումների համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image