Մշակույթ

Չեխովյան թատերական փառատոնին Հայաստանը մասնակցում է երկու ներկայացմամբ 

Չեխովյան թատերական փառատոնին Հայաստանը մասնակցում է երկու ներկայացմամբ 

Մոսկվայի Պետական Կրեմլյան պալատում հանդիսավոր կերպով մեկնարկել է Ա. Պ. Չեխովի անվան XVII միջազգային թատերական փառատոնը, որին Հայաստանը ներկայացված է երկու բեմադրությամբ։

Մոսկվայում հեղինակավոր միջազգային փառատոնին հայկական կողմից մասնակցում են Կ. Ստանիսլավսկու անվան Պետական ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Դրամ, կիրք, իշխանություն» ներկայացմամբ, եւ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը՝ «Պենելոպա» բեմադրությամբ։

Փառատոնի բացումը նշանավորվել է չինական «Բանաստեղծական պարի արվեստը․ լեգենդար լանդշաֆտի ճամփորդությունը» ներկայացմամբ, որը հանդիսատեսին ներկայացրել է հնագույն չինական գեղանկարչության շնչով հյուսված պատմություն։

Ծրագրում ընդգրկված են 13 ներկայացումներ՝ 12 երկրներից, այդ թվում՝ Արգենտինա, Բահրեյն, Բրազիլիա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Չինաստան, Կոլումբիա, Լիբանան, Ֆրանսիա եւ Հարավային Աֆրիկա։

Բեմադրությունները ներկայացված են տարբեր ժանրերում՝ պարային, դրամատիկական, տիկնիկային եւ այլն։
Ներկայացումները ցուցադրվելու են Մոսկվայի առաջատար թատրոններում, այդ թվում՝ Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում, Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում, ինչպես նաեւ Մեծ թատրոնի նոր բեմում։

Ա. Պ. Չեխովի անվան թատերական փառատոնը կտեւի մինչեւ հուլիսի 25-ը եւ այս տարի նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կիրիլ Լավրովի ծննդյան 100-ամյակին։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image