Հասարակություն

Դիլիջանում նորից հրդեհ է

Դիլիջանում նորից հրդեհ է

Այսօր` դեկտեմբերի 19-ին, ամբողջ օրը Դիլիջանի աղբավայրն այրվում էր;  Այդ հրդեհի ծուխը սպիտակ ամպի նման  բարձրացել էր երկինք։ Այն լավ տեսանելի էր Դիլիջան-Իջևան ավտոճանապարհից։ Դեռ քանի՞ օր է այրվելու Դիլիջանի աղբավայրը։ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը փոխանակ համայնքի նման վատթար վիճակում գտնվող, չցանկապատված, հաճախակի բռնկվող աղբավայրի խնդիրներով զբաղվի, մասնակցում է Օհանավանում, Գյումրիում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կազմակերպված կեղծ պատարագներին, որոնք Հայ առաքելական եկեղեցու կանոնների խախտումով են մատուցվում։

Ի դեպ, օրեր առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացել էինք, որ վերջին ամիսներին Դիլիջան համայնքի աղբավայրում 7 անգամ հրդեհ է բռնկվել։

Լրահոս

Ամենաընթերցված

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Փաշինյան, գուցե «բրախե՞ս»…

Ուժերի հետաքրքիր հարաբերակցություն է հաստատվել Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև: Կողմերը, կար...

×
Gallery Image