Կաթողիկոսի եղբայրը՝ Գեորգ Ներսիսյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց։ Քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան նշեցին՝ մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նշենք, որ այս պահին քննվում է նաեւ Գևորգ Ներսիսյանի որդուն՝ Համբարձումին կալանավորելու միջնորդությունը։
Նշենք նաեւ, որ Վեհափառի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել են երեկ՝ նոյեմբերի 2–ին՝ Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ներսիսյանը և որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Վերջիններս ձերբակալվել են: