Եվրոպական հանձնաժողովի նախագահ
ֆոն դեր Լայենին
Պատճենը՝ ԵՄ անդամ պետությունների դեսպաններին,
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
ՀՀ օրենսդրության խախտման վերաբերյալ
Հարգելի՛ տիկին Նախագահ,
Դիմում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր խոր մտահոգությունը և պահանջելով հրատապ պարզաբանումներ 2026 թվականի հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին ուղղված Ձեր պաշտոնական շնորհավորական ուղերձի վերաբերյալ՝ կապված Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունների հետ։
Չնայած այն հանգամանքին, որ Եվրոպական միությունը մշտապես հանդես է գալիս հօգուտ օրենքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների ինստիտուցիոնալ ամբողջականության, Ձեր վաղաժամ շնորհավորանքը արմատապես հակասում է այդ սկզբունքներին՝ հետևյալ իրավական հիմքերով.
- Առկա է ՀՀ սահմանադրական ընտրական օրենսդրության (Հոդված 75) կոպիտ խախտում, համաձայն որի՝ ԿԸՀ-ն հանդիսանում է միակ և բացառիկ մարմինը, որն իրավասու է ամփոփել արդյունքները և պաշտոնապես հայտարարել խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ավելին, այդ պահին իրավականորեն դեռևս ընթացքի մեջ էին պաշտոնական բողոքների քննարկման և ձայների վերահաշվարկի գործընթացները։
-Հայտարարելով հաղթողին և լեգիտիմացնելով արդյունքները դեռևս այն պահից առաջ, երբ երկրի անկախ ընտրական մարմինները կկարողանային դա անել օրինական հիմքերով, Դուք և ԵՄ անդամ երկրների որոշ ղեկավարներ փաստացիորեն.
· Ձևականորեն արհամարհեցիք ՀՀ ինքնիշխան իրավական ընթացակարգերը և սահմանված ինստիտուցիոնալ ժամկետները:
· Ստեղծեցիք քաղաքական կողմնակալության անընդունելի միջազգային նախադեպ՝ արտաքին ճնշում գործադրելով ԿԸՀ անկախ գործունեության վրա:
· Խախտեցիք ԵՄ սեփական դիվանագիտական արձանագրությունները։
ԱՄՈ՛Թ ՁԵԶ!!!
Իսկական ժողովրդավարությունն անհնար է առանց օրենքի տառի խիստ պահպանման։ Այս կապակցությամբ, խնդրում ենք տալ պարզաբանումներ և երախտապարտ կլինենք այս կարևոր հարցի վերաբերյալ Ձեր պաշտոնական պատասխանի համար։
Հարգանքով՝
Ռուբեն Թորոսյան «ՕՐԻՆ-2026»
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ (1990–1995 թթ.)
Նախկին պատգամավորների ակումբի պատվավոր նախագահ