Էքսկլյուզիվ

«Հրապարակ»․ Անորոշ ու անհանգիստ վիճակ Գյումրիում

«Հրապարակ»․ Անորոշ ու անհանգիստ վիճակ Գյումրիում

Մինչ իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ կենաց-մահու պայքար է մղում Գյումրին ուզուրպացնելու համար, տեղի իշխանությունների ու գործընկերների միջեւ անջրպետը խորանում է։ Մեզ ասացին, որ կալանավորված Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, որը, լինելով քաղաքապետի առաջին տեղակալ, փոխարինում է Ղուկասյանին, գործընկեր կուսակցություններին մինչ այս պահը չի տեղեկացրել՝ գնո՞ւմ է խորհրդարան, թե՞ շարունակելու է փոխքաղաքապետ աշխատել։

Գործընկերները վիրավորված են այս վերաբերմունքից, հատկապես որ պարզ էլ չէ, թե Առաքել­յանի հրաժարականից հետո ով է փոխարինելու նրան։ Ասում են՝ Ղուկասյանի թիմում չկա մեկը, որը կարող է ձգել այդ պաշտոնին եւ ընդունելի լինել ընդդիմության համար։ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանին էլ քրեական վարույթով կարող են հարմար պահի չեզոքացնել։ Իսկ իշխանությունը հույս ունի, որ Առաքել­յանի հեռանալուց հետո փոխարինող չեն ընտրի, եւ համայնքապետի ԺՊ կնշանակեն, որովհետեւ կարծես ձախողվում է նիստերը տապալելու միջոցով ավագանին լուծարելու եւ արտահերթ ընտրությունների գնալու պլանը։ Իսկ եթե՝ ոչ, ապա խոսում են, որ Գյումրին կարող են խոշորացնել, մեկ նոր համայնք միացնել, որ ընտրություն անցկացնեն։

Լրահոս

Ամենաընթերցված

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է

Խաղաղվեք. հարցը փակված է Որ մանդատն ինձ համար տասներորդական է, ապացուցել եմ։ Բայց այս անգամ իմ` մանդ...

×
Gallery Image