Ռուսաստանի զինված ուժերի կողմից գիշերը հասցված հարվածների արդյունքում Օդեսայի նավահանգստում խոցվել են ԱԹՍ-ների արտադրության և հավաքման երկու արտադրամասեր։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Հարվածների հետևանքով «Օդեսա» նավահանգստի տարածքում խոցվել են անօդաչու թռչող սարքերի արտադրության և հավաքման երկու արտադրամասեր, ինչպես նաև զինամթերքի պահեստ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Օդեսայի մարզի «Չեռնոմորսկ» նավահանգստում խմբային հարվածով խոցել է մոտորանավակ և Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար նախատեսված վառելիքաքսուքային նյութերով ամբարներ: