«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է.
«Անվտանգության խորհրդի քարտուղար, արցախցի Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հետ, այսօր հպարտությամբ զբոսնում էր Դիլիջանում։
Մի քաղաքում, որտեղ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը կատարել է 236 միլիոն դոլարի ներդրում, ինչի արդյունքում Դիլիջանը դարձել է Հայաստանի գլխավոր այցեքարտերից։
Ռուբենը վերադառնալու է և շարունակելու է իր նվիրումը Դիլիջանին և ողջ Հայաստանին, իսկ Արմեն Գրիգորյանն ու իր շեֆը պատմության մեջ մնալու են որպես Արցախը հանձնած իշխանություն»։